ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեփանակերտում բռնության են ենթարկել հացադուլ հայտարարած քաղաքացուն
Ստեփանակերտում հացադուլ հայտարարած Կարեն Գրիգորյանը երեկ` հուլիսի 8-ին բռնության է ենթարկվել: Այս մասին տեղեկանում ենք Թելեգրամի Բաղրամայն 26 ալիքից: Նա վնասվածքներ է ստացել եւ ստիպված է եղել լքել պուրակը: Ներկա պահին պուրակը հսկում են ոստիկանները:
Նշենք, որ Գրիգորյանը հացադուլը սկսել է երեկ ժամը 16:00-ից՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին կից պուրակում: Քաղաքացին բողոքի այս ձևը բացատրում է նրանով, որ «դանակը հասել է ոսկոռին» ու այլ կերպ հնարավոր չէ լսելի դառնալ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում:
Գրիգորյանը պահանջում էր հանդիպում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Տեղի ունեցածի վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով Aurora News-ը կապ հաստատեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Վերջինս խոստացավ, որ կուսումնասիրի տեսանյութը եւ պարզաբանում կներկայացնի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է Արարատի մարզում այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի նախնական վար...
5 զոհ և 9 տուժած. նոր մանրամասներ «Զոդի կամրջի» վթարից
Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խորենացու փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Հուլիսի 8-ին՝ ժամը 21:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբացու 1 հասցեում հրդեհ է բռնկվել....
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...