Նոր մանրամասներ երեկ Աշտարակում տեղի ունեցած կրակոցի դեպքից. զինված քաղաքացին «Փարվանա» ՈՒՎԿ անվտանգության բաժնի պետն է
Երեկ ՝ հուլիսի 8-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարկել Արագածոտնի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք կրակոցի դեպքի մասին:
Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ Երևանյան փողոցում Աշտարակի ավտոկայանի հարևանությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ, 52-ամյա Դավիթ Սաֆարյանի, 39-ամյա Վահե Սաֆարյանի և 2 այլ անձանց միջև, որի ժամանակ Դ. Սաֆարյանը իր մոտ եղած գազային ատրճանակից կրակել է վիճաբանողների ուղղությամբ, ովքեր դիմել են փախուստի, իսկ այդ պահին նշված վայրում գտնվող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Արմեն Զաքարյանն ու Նորայր Թադևոսյանը վնասազերծել զինաթափել են Դ. Սաֆարյանին ու Վ. Սաֆարյանի հետ նրանց բերման են ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փախուստի դիմած անձինք եղել են ՌԴ քաղաքացիներ, 39-ամյա Սևակ Մանուկյանը և Երևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Զորիկ Մանուկյանը:
Մինչ դեպքի վայրում Աշտարակի հետաքննիչը զննություն էր կատարում, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանութան Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևան քաղաքի Վրացական փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել են Զ. Մանուկյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին, այնուհետև ոստիկանների ձեռնարկված օպերատիվ –հետախուզական և տարված բացատրական աշխատանքների արդյունքում Աշտարակի ոստիկանություն է ներկայացել Ս. Մանուկյանը:
Վերջիններս կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է նաև որ Infiniti -ն, որի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, պատկանում է Վ. Սաֆարյանին, իսկ գազային ատրճանակը՝ Դ. Սաֆարյանին, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատում է «Փարվանա» ՈւՎԿ անվտանգությունում՝ որպես բաժնի պետ:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
Ստեփանծմինդա գյուղի մոտակայքում ծեծել են հայ վարորդների. մանրամասներ
Ռուս-վրացական սահմանային անցակետին մոտ գտնվող Ստեփանծմինդա գյուղի մոտակայքում ծեծել են հայ վարորդների։Ինչպես տեղեկացնում...
Լոռու մարզում բախվել են ГАЗ 2110-ն ու ВАЗ 2101-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com
Հուլիսի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճան...