152 զոհ, 2516 վիրավոր. 2019-ին տեղի ունեցած վթարների վիճակագրությունը
«Անկախ մեքենայի մակնիշից ու ինչ վառելիքով է շահագործվում, եթե ճանապարհային երթևեկության կանոններին մենք չենք հետևում, վթարները անխուսափելի կլինեն»,- այս մասին այսօր «Հանրային տրանսպորտի պայթյուն, մարդկային զոհեր․ ովքե՞ր են ողբերգական ավտովթարի մեղավորներն ու պատասխանատուները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ – մայոր Վրեժ Գաբրիելյանն էլ ներկայացրեց վիճակագրական տվյալներ, որի համաձայն` 2015-2018 թվականներին Հայաստանում տեղի է ունեցել 10 հազար 737 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1234 քաղաքի, տուժել է 20 հազար 319 քաղաքցի։ Վրեժ Գաբրիելյանի գնահատմամբ, հսկայական մեծ թիվ է Հայաստանի նման փոքրիկ երկրի համար։
2018 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 1711 ՃՏՊ, 2019-ի առաջին կիսամյակում՝ 2108, համապատասխանաբար զոհվել է 139 քաղաքացի, 152 քաղաքացի, տուժել 2516, 2996 քաղաքացի։
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
Արսեն Թորոսյանը նոր սահմռկեցուցիչ տեղեկություն է հրապարակել Վրաստանի ավտովթարի հետ կապված
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տեղեկություն է հրապարակել ֆբ-յան իր էջում. Նա գրել է. Սահմռկ...
Լոռու մարզում բախվել են ГАЗ 2110-ն ու ВАЗ 2101-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com
Հուլիսի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճան...