Վոլգայում հայ պատանի է խեղդվել՝ ընկերներին փրկելու ժամանակ. armtimes.com
armtimes.com-ը գրում է. ՌԴ Սամարա քաղաքի Վոլգայի ափին գտնվող Կրասնոգլինսկի լողափում ազգությամբ հայ պատանիներն ընկերների եւ զարմիկների հետ հանգստանալիս են եղել, երբ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Խեղդվել է Տիգրան անունով 17-ամյա դպրոցականը, երբ նետվել է փրկելու ընկերոջ զարմիկին, որն սկսել է ջրահեղձ լինել: Տիգրանին հաջողվել է երեխային վտանգավոր հատվածից առաջ բերել, մինչ ափ նրան հասցրել է մյուս ընկերը՝ Ալեքսանդրը, սակայն քիչ անց Տիգրանը նույնպես սկսել է խեղդվել: Լողափին են եղել Տիգրանը, Ալեքսանդրը եւ Աշոտը, որոնք համադասարանցիներ են, ինչպես նաեւ Տիգրանի 14-ամյա զարմիկն ու ընկերներից մեկի զարմիկը:
«Комсомольская правда. Самара» կայքը հայտնում է, որ պատանիները ջրում լողալիս են եղել և հեռացել են լողափի սահմաններից, որտեղ անմիջապես քարափն է սկվում: Նրանցից երեքն սկսել են ջրահեղձ լինել, սուզվել, երկուսին հաջողվել է փրկել, իսկ Տիգրանին՝ ոչ: Ականատեսները պատմել են, որ երբ տղաներին ջրում նկատել են, ուշ են հասկացել, որ նրանք իրականում օգնություն են կանչում, որովհետեւ տպավորություն է եղել, թե ուղղակի ջրում խաղում են:
Լողափին գտնվող մարդիկ փորձել են հասնել Տիգրանին, սակայն այդ հատվածը շատ խորն է եղել, քանի որ ողբերգական իրադարձության վայրում ավելի վաղ ավազ էին արդյունահանել, ինչից հետո այդտեղ թեքություն ունեցող փոս է առաջացել: Տիգրանի դասընկերները պատմել են, որ 17-ամյա պատանին լավ լողորդ է եղել, նաեւ սպորտսմեն, կվադրոցիկլ է վարել, օգոստոսին լրանալու էր Տիգրանի 18 տարին:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հղի կինը հիվանդանոցում մահացել է
Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen...
Երևանում 16-ամյա երիտասարդին ծեծել են, թողել անգիտակից վիճակում ու փախել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկն ահազանգել է՝ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի...
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա զոհ և վիրավոր
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սարուխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 28-ամյա վարորդը հարվածել է ՃՈ-ի պարեկային մեքենային ու դիմել է փախուստի
Հունիսի 8-ին Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողները ժամը 19-ի սահմաններում նկատե...