Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 570 մարդ անհետ կորել է
Նեպալում ավերիչ ջրհեղեղի հետևանքով ավելի քան 570 մարդ անհետ կորած է համարվում, որոնցից ավելի քան 400-ը օտարերկրացիներ են։ Այս մասին Reuters-ը հայտնել է՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Վերջին տվյալներով՝ տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 162-ի։
Աղետը տեղի է ունեցել Չինաստանի հետ սահմանին։ Հզոր ջրային հոսքերի պատճառ է դարձել Տիբեթի լեռներից սկիզբ առնող Բհոտե Կոշի գետի ջրի մակարդակի կտրուկ բարձրացումը։
Ջրհեղեղի գոտում գտնվել է նաև Ռուսաստանի առնվազն չորս քաղաքացի։
Տարերքը հարվածել է նաև Տիբեթի ինքնավար շրջանի Շիգաձե քաղաքային օկրուգում գտնվող «Գյիրոնգ» («Ցզիլուն») անցակետին։ Չինական լրատվամիջոցների տվյալներով՝ այնտեղ երեք մարդ զոհվել է, ևս 558-ի որոնումները շարունակվում են։
Նեպալի արտգործնախարար Շիշիր Խանալը հայտնել է, որ աղետի պատճառ են դարձել երկրաշարժն ու դրան հաջորդած սողանքը։ Մասնագետները չեն բացառում նաև, որ ջրհեղեղը կարող էր պայմանավորված լինել սառցադաշտային լճի ճեղքումով։
Նմանատիպ հոդվածներ
7 զինծառայողի վրաերթի գործով նոր զարգացում․ ևս մեկ անձ է ձերբակալվել․ ՔԿ
Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ևս մեկ...
Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացվել
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի ենթարկելու գործով մայոր Արամ Նավաս...
Ֆրանսիայի հարավում տորնադոն ավերածություններ է առաջացրել․ տուժել է 40 մարդ
Ֆրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, տորնադոյի հետևանքով տասնյակ տներ են վնասվել։ Տարերքը հարվածել է Պոմա համայնքին․ մ...
Գերմանիայում շոգի հետևանքով շուրջ 14 հազար մարդ կարող էր մահանալ. DW
Գերմանիայում ապրիլի 6-ից օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 14 հազար մարդ կարող էր մահացած լինել շոգի հետևանքով։...