Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա զոհ և վիրավոր
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սարուխան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Գեղարքունիքի մարզի Կարմիր Գյուղ գյուղի բնակիչ, 34-ամյա Վարդան Մովսիսյանի վարած Toyota Corolla մակնիշի 60 FA 909 համարանիշի և Սարուխան Գյուղի բնակիչ, 55-ամյա Սասուն Տոնոյանի վարած ВАЗ 2109 մակնիշի C 388 EDM համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 09-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհի, համագյուղացի, 52-ամյա Նադեժդա Տոնոյանը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ քաղաքացիների գնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գավառի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Ա. Սուքիասյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 28-ամյա վարորդը հարվածել է ՃՈ-ի պարեկային մեքենային ու դիմել է փախուստի
Հունիսի 8-ին Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողները ժամը 19-ի սահմաններում նկատե...
Երևանում 16-ամյա երիտասարդին ծեծել են, թողել անգիտակից վիճակում ու փախել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկն ահազանգել է՝ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի...
Ավազակային հարձակում Հայբիզնեսբանկի վրա. հնչել է կրակոց
Հրազենով զինված տղամարդը ներխուժել է Նոր Նորքի Թոթովենց փողոցում գտնվող «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղ։ Հունիսի 10-ին՝ ժամը...
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հղի կինը հիվանդանոցում մահացել է
Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen...