Զինծառայողների՝ դիրքերում քնելու պատճառները․ Սեյրան Օհանյանը մանրամասնում է
Այսօր ծառայության պայմաններն այնքան ծանր են, որ զինծառայողները հոգնում են և դիրքում քնում։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Բանակում զինծառայողների միջև հաճախ վիճաբանություններ են լինում հենց քնելու հարցի շուրջ։ Ըստ տեղեկությունների՝ դիրքում քնելու համար, այսպես ասած, «հայհոյանք է դրված»։
«Էդ հոգնածության դեմ 2014-2016թթ․ որոշումներ ընդունվեցին հետևյալ կերպ․ անձնակազմի համապատասխան քանակություն պետք է ապահովվեր դիրքերում։ Շատ ծանր է 2 շաբաթ անընդհատ հերթապահություն տանել էս գրաֆիկով՝ 2 ժամ դիրքում պահակություն, 2 ժամ արթուն հերթափոխ և 2 ժամ քնել։ Զորամասի տարածքում հասարակ պահակային ծառայության համար մեր կանոնադրությամբ արգելվում է օրումեջ գնալ պահակային ծառայության, որովհետև 2-2-2 ժամ ցիկլով բավականին հոգնածության մեջ են լինում զինծառայողները։ Հիմա էդ նույն ցիկլով զինվորները հերթապահություն են տանում 2 շաբաթ»,- նշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ այդ նպատակով որոշվել էր 4 հերթափոխ ունենալ, որ յուրաքանչյուր զինծառայող 1 օրվա ընթացքում կարողանար առնվազն 8 ժամ հանգստանալ։
Նրա խոսքով՝ ՊՆ ղեկավարությունը պետք է հետևություններ անի, քանի որ ամոթ է, որ իշխանությունների հայտարարած խաղաղության պայմաններում ունենում ենք նման ցավալի դեպքեր։
Հիշեցնենք , որ ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 13 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին արժեզրկվել է. տարադրամի փոխարժեքը՝ օգոստոսի 25-ի դրությամբ
Rate.am-ի փոխանցմամբ` տարադրամի փոխարժեքները օգոստոսի 25-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 362.5 դրամ է, վա...
ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայողին կախված են գտել․ Ժողովուրդ
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն այսօր ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։ Ըստ...
Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, մահը ծառայության հետ կապ չունի․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը արձագանքել է պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝ ընդ...
Ռուբլին արժեզրկվել է. տարադրամի փոխարժեքը՝ օգոստոսի 24-ի դրությամբ
Rate.am-ի փոխանցմամբ` տարադրամի փոխարժեքները օգոստոսի 24-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 363 դրամ է, վաճա...