ՏԵՍԱՆՅՈՒԹ. 28-ամյա վարորդը հարվածել է ՃՈ-ի պարեկային մեքենային ու դիմել է փախուստի
Հունիսի 8-ին Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողները ժամը 19-ի սահմաններում նկատել են Օգոստոսի 23-ի փողոցով արագ երթևեկող "Հունդայի" մակնիշի ավտոմեքենա։ Մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և մեքենայով դիմել է փախուստի' Աբովյանի Երևանյան փողոցում հարվածելով ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենային։ Բախումից հետո "Հունդայի" վարորդը շարունակել է փախուստը, ոստիկանության ծառայողներն էլ՝ հետապնդելը, նրան Բալահովիտ գյուղում բռնել ու բերման են ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին։ Ստուգվել է 28-ամյա վարորդի սթափության աստճանը. նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում քննություն է կատարվում։
Նմանատիպ հոդվածներ
Գառնիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որոշ տեղեկություններով 16 մարդ է տուժել
Կոտայքի մարզում այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:30-ի սահմաններու...
Դավիթաշենում բախվել են թիվ 57 երթուղին սպասարկող Газель-ն ու Ford Transit-ը
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07։30-ի սահմաններու Դավիթաշեն գյուղի 2-դ և 6-րդ փողոց...
Գավառում նորից կարկուտ է տեղացել
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Հովակիմյանը Գավառում տեղացած կարկուտից լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքում՝ կից հետևյալ գրա...
Ավտովթար Վանաձորում. Բախվել են Opel-ը և տուրիստական ավտոբուսը
Հունիսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:10-ի սահմաններու...