ԿՀՎ ղեկավարը Մոսկվայում նախազգուշացրել է Ռուսաստանին․ հայտնի է այցի հնարավոր նպատակը
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ Մոսկվա կատարած այցի հիմնական նպատակներից մեկը Ռուսաստանին ՆԱՏՕ-ի երկրների դեմ հնարավոր գործողություններից զերծ մնալու մասին նախազգուշացնելն էր։ Այս մասին հայտնում է CBS News-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ամերիկյան հետախուզության վերջին գնահատականների համաձայն՝ Վաշինգտոնում կարծում են, որ Ռուսաստանը կարող է պատրաստ լինել ՆԱՏՕ-ի երկրների տարածքում կիբերհարձակումների, հիբրիդային գործողությունների և այլ գործողությունների։
Ամերիկացի պաշտոնյաների կարծիքով՝ դրանց նպատակը կարող է լինել ոչ թե ՆԱՏՕ-ի հետ ուղղակի պատերազմի սկսումը, այլ դաշինքի միասնականությունը և Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ դաշնակիցներին պաշտպանելու պատրաստակամությունը փորձարկելը։
The Wall Street Journal-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ռեթքլիֆի այցը կարող էր կապված լինել նաև Ռուսաստանի հնարավոր ռազմական մոբիլիզացիայի նախապատրաստման վերաբերյալ ԱՄՆ-ի ստացած հետախուզական տվյալների հետ։ Պարբերականի աղբյուրների համաձայն՝ խոսքը Ուկրաինայի դեմ պատերազմի համար հնարավոր մոբիլիզացիայի վաղ նախապատրաստական քայլերի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի վճռականությունը փորձարկելու ծրագրերի մասին է։
Վերլուծաբանները չեն բացառել, որ ԿՀՎ ղեկավարը Մոսկվայում կարող էր հանդիպել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և փոխանցել Վաշինգտոնի նախազգուշացումը։
CBS News-ի տվյալներով՝ Ռեթքլիֆը ռուսական կողմի հետ բանակցություններում քննարկել է նաև Իրանի շուրջ իրավիճակը։ Նա նախազգուշացրել է լրացուցիչ պատժամիջոցների հնարավորության մասին, եթե Հորմուզի նեղուցը չվերաբացվի նավագնացության համար։
ԱՄՆ-ի մտահոգությունների ֆոնին հիշատակվում են նաև Եվրոպայում վերջին միջադեպերը, այդ թվում՝ ռուսական անօդաչուների՝ Ռումինիայի օդային տարածք մուտք գործելու և ռուսական հրթիռի՝ Լեհաստանի տարածքը հատելու մասին հաղորդումները, ինչպես նաև ենթադրյալ դիվերսիաներն ու կիբերհարձակումները։
Ուկրաինական պաշտոնյան CBS News-ին հայտնել է, որ Կիևը նախապես տեղեկացված է եղել ամերիկյան պատվիրակության Մոսկվա այցի մասին։ Ամերիկյան կողմը նաև խնդրել է Ուկրաինային այցի ընթացքում ձեռնպահ մնալ Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելուց։
Ռեթքլիֆի այցի մասին տեղեկությունները տարածվել էին այն բանից հետո, երբ Մոսկվայի օդանավակայանում նկատվել էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing C-17A Globemaster III տրանսպորտային ինքնաթիռը և ամերիկացի դիվանագետների ավտոշարասյունը։
ԿՀՎ ղեկավարի մակարդակով նախորդ հայտնի այցը Ռուսաստան տեղի էր ունեցել 2021 թվականի նոյեմբերին։ Այդ ժամանակ ԿՀՎ-ի այն ժամանակվա տնօրեն Ուիլյամ Բերնսը Մոսկվայում ռուսական ղեկավարությանը զգուշացրել էր, որ ԱՄՆ-ը տեղեկություններ ունի Ուկրաինա լայնածավալ ներխուժման նախապատրաստման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել. «Տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրա...
Մեղադրանք է բերվել՝ մեղադրանք բերելու համար․ Մակինյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին
Այնքան անհեթեթ է մեղադրանքը, որ ես դժվարանում եմ մեղադրանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն ներկայացնել։ Սպասում ենք, թե...
Խուզարկություններ՝ Քոչարյանների հետ կապվող մի շարք կառույցներում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Քննչական կոմիտեն վաղ առավոտից խուզարկություններ է իրականացնում Քոչարյանների ընտանիքի հետ կապվող մի շարք կառույցներում։ Ա...