Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ առանց իրեն «Իսրայելը գոյություն չէր ունենա»։
Պահպանողական մեկնաբան Գլեն Բեքին տված հարցազրույցում Թրամփը Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրն անվանել է «պատմության մեջ ամենավտանգավոր գործարքներից մեկը»։ Նա նշել է, որ այն Թեհրանի համար ճանապարհ էր բացում միջուկային զենք ստանալու համար։
«Իրանը միջուկային զենք կունենար և կկիրառեր այն»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ այդ սցենարի դեպքում «Իսրայելն ամբողջությամբ կոչնչացվեր»։
«Եթե Դոնալդ Թրամփը նախագահ չլիներ, հիմա Իսրայել չէր լինի... Սա երաշխավորված է», - հայտարարել է ԱՄՆ ղեկավարը։
Նմանատիպ հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել նաև հունիսին՝ Ֆրանսիայում ընթացող G7-ի գագաթնաժողովի ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց. ինչ է հայտնի
Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. կալանքի միջնորդո...
Ալեն Սիմոնյանը՝ մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների՝ Հայաստան գալու մասին
Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստանում նոր մոբիլիզաց...
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց. փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում լրագրողների...
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...