Հասարակություն
Երևանի դպրոցների մուտքերը կդարձնեն անցաքարտով․ քաղաքապետարանից պարզաբանում են
Երևանում ծնողները անհանգստացած ահազանգում են՝ դպրոցներից մի քանիսում փոփոխություններ են տեղի ունենալու:
Քաղաքացիների մտահոգության պատճառն այն է, որ որոշ դպրոցներում երեխաների մուտքը կլինի անցաքարտով, այդ նպատակով ծնողներին լուրեր են հասել, թե ամսական 3.000 դրամ գումար պետք է վճարեն։
Պարզելու համար լուրի իսկությունը Aurora News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ։
«Այդ համակարգը կգործարկվի ևս 30 դպրոցներում: ՙՆպատակը հստակ ֆիքսելն է, թե երբ դպրոց մտավ և դուրս եկավ երեխան: Իսկ այն, որ ծնողները պիտի ամսական գումար վճարեն, չի համապատասխանում իրականությանը: Գուցե լինի վճարովի ծառայություն և ծնողը հաղորդագրություն ստանա երեխայի դպրոց մուտքի և ելքի մասին»- նշեց խոսնակը:
Վերջինս խոսքով՝ տեղեկատվությունը մասամբ է համապատասխանում իրականությանը: Քաղաքապետարանի խոսնակի խոսքով՝ անցաքարտը դա նույն ժետոններն են, որոնցից որ օգտագործում են մենտրոներում․ «Լինելու են մագնիսական քարտեր, որոնց օգնությամբ էլ երեխաները մտնելու են դպրոց»:
Կարապետյանը նշեց՝ առայժմ պարզ չէ սա կլինի ներդրումային թե քաղաքային բյուջեից ֆինանսավորվող նախագիծ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3