Հասարակություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բողոքի ակցիա. Արագածոտնի 4 համայնքների բնակիչներ փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը. Aysor am
Արագածոտնի մարզի 4 համայքների՝ Կարբիի, Օհանավանի, Ուշիի և Արտաշավանի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը՝ կառավարությունից պահանջելով լուծել հակակարկտային կայանների պատշաճ լիցքավորման հարցը։
Ինչպես Aysor. am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Կարբիի գյուղապետ Կարո Բաղդասարյանը, բնակիչները պահանջում են համալրել հակակարկտային հրթիռները։
«Կայանները տեղակայված են, բայց կառավարությունն այս տարի հրթիռներ ձեռք չի բերել, անցած տարվանից մնացած հրթիռներն են։ Կայանի աշխատակիցներն էլ հայտնել են, որ դրանք չեն բավականացնի ամբողջ սեզոնի համար, իսկ կարկտավտանգ սեզոնը դեռ առջևում է։ Մեր տարածաշրջանը մոտ 50 հազար տոննա միրգ արտադրող համայնք է», - ասաց Կարբիի գյուղապետն՝ ավելացնելով, որ իրենց տարածաշրջանում տեղադրված հակակարկտային կայանը մոտ 15 հազար հեկտար տարածք է ծածկում։
Կարո Բաղդասարյանը տեղեկացրեց, որ խնդրի մասին ծանուցել են կառավարությանը, գործադիրից համապատասխան մասնագետներ են ժամանել և տեղում ծանոթացել իրավիճակին, սակայն կոնկրետ քայլեր առայժմ չեն ձեռնարկվել։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3