Հասարակություն
Ինչո՞ւ է խափանվել մետրոպոլիտենի աշխատանքը
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքում մոտ 40-50 րոպե առաջ խափանում է տեղի ունեցել, այս տեղեկությունը Shantnews. am-ին փոխանցեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
«Խափանումը տեղի է ունեցել Գործարանային կայարանում: Եղել է գնացքի խնդիր, 12 րոպե ուշացում է եղել: Դեռևս քաղաքացիներից ոչ ոք չի բողոքել: Անջատվել են գնացքի լույսերը, այս պահին գնացքն ուղևորվել է դեպո՝ տեխզննման»:
Տաթև Խաչատրյանը նաև հավելեց, որ խափանումը տեղի է ունեցել, երբ գնացքը եղել է ոչ թե թունելում, այլ երթևեկել է բաց հատվածով:
Ավելի ուշ Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը միջադեպի մանրամասների վերաբերյալ հայտարարություն կտարածի:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Հայերին Գերմանիայից մասսայաբար արտաքսում են. Իրավիճակը պայթյունավտանգ է նաև Բելգիայի հայերի համար
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենայի մաքսազերծումը կթանկանա մոտ 6 անգամ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
«Mercedes G» մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. վարորդը փոխտնօրեն է
Ավելին Հասարակություն բաժնից
ՔԿ-ն` մանրամասներ է հայտնել Մասիսում տեղի ունեցած ծեծկռտուքից
Ալիկ Ալեքսանյանը կալանավորվեց
5.0