Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինված հարձակում Բրազիլիայի եկեղեցիներից մեկում. կան զոհեր
Բրազիլիայի Պարակատու շրջանում զինված տղամարդը կրակ է բացել եկեղեցում գտնվող անձանց ուղղությամբ: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, եկեղեցի մտնելուց առաջ տղամարդն իր տանը սպանել է նախկին…
Բրազիլիայի Պարակատու շրջանում զինված տղամարդը կրակ է բացել եկեղեցում գտնվող անձանց ուղղությամբ:
Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, եկեղեցի մտնելուց առաջ տղամարդն իր տանը սպանել է նախկին հարսնացուին:
Պարզվել է, որ հրաձգություն իրականացրած անձը 39-ամյա Ռուդսոն Արագոն Գիմարաեշն է, որը նախկին զինվորական է: Նա ոստիկանության հետ հրաձգության ժամանակ վիրավորվել և հիվանդանոց է տեղափոխվել: Գիմարաեշի գործողությունների հետևանքով 4 մարդ է զոհվել՝ ներառյալ նախկին հարսնացուն:
Ոստիկանության ներկայացուցիչ Ֆլավիո Սանտիագոն հայտնել է, որ եկեղեցում հարձակման պահին 20 մարդ է գտնվել, իսկ հրաձիգի մոտ 6 միավոր զենք է եղել:
«Եթե ոստիկանությունը ժամանակին չհասներ, իրավիճակը շատ ավելի վատ ելք կունենար»,- ասել է Սանտիագոն:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք. Շիրակի մարզում հայրը պատահաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոտ 50 միլիոն դրամի յուրացման դեպք` Վերին Գետաշենում. Համայնքի ղեկավարի դեմ քրգործ է հարուցվել
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնաբերվել է ԵԿՄ Էջմիածնի կառույցի փոխնախագահին սպանողը
Մայիսի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալները քրեական հետախուզության գլխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թրաֆիքինգի դեպք` Երևանում. Տղամարդն ու կինը մուրացկաններից ու փողոցային առևտրով զբաղվող անձանցից գումար են հավաքել
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տվյալներ են ստա...