Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շիրազ փողոցի հյուրանոցներից մեկում գումար են հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հյուրանոցային համալիրում առերևույթ հափշտակություն կատարած անձի…
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հյուրանոցային համալիրում առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ ոստիկանության Աջափնյակի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2019թ. փետրվարի 21-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրազի փողոցում գործող հյուրանոցներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը գումար է հափշտակել:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Աջափնյակի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է հյուրանոցային համալիրի տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրան ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը պատմել է, թե ինչն է Հայաստանում փախեփախի մթնոլորտ ստեղծում
ՀՀ-ում չպետք է լինեն այնպիսի երեւույթներ, սկսած կրթական համակարգից, վերացրած քաղաքականով, որոնք անընդհատ մարդուն ներշնչե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 80 միլիոն դրամի վնաս` պետությանը. Ոստիկանության բացահայտումը
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման...
ՈՒՂԻՂ. Սկսվել է Երևանի ավագանու նիստը. Օրակարգում որոշ փողոցներ «սրբացնելու» հարցն է
Երեւանի ավագանին հերթական նիստն է գումարել, որի օրակարգում 14 հարց է: Ստորեւ ներկայացնում եմ նիստի օրակարգը. 1. Երեւանի...
ՈՒՂԻՂ. Ընթանում է Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀ ոստիկանության...
Ավելին Հասարակություն բաժնից
«Օգոստոսի 7-ը կարող է դառնալ վտանգավոր շրջադարձի օր»․ Ռոբերտ Ամստերդամը՝ Կաթողիկոսի դատավարության մասին
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
5.0