Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Yandex» տաքսի չեմ վարել, գազալցակայանում ՀԴՄ չեմ պահանջել. Արագածոտնի մարզպետ
Ես ոտքերս ոչ մի երկրի դրոշի վրա չեմ մաքրել, ակցիայի ժամանակ դրոշը, այո, հայտնվել է գետնին, աբսուրդ է այդ կոնտեքստով դա ներկայացնելը: Ներկայացնում են, որ Արագածոտնի մարզպետն է դա արել: Այս մասին ի�…
Ես ոտքերս ոչ մի երկրի դրոշի վրա չեմ մաքրել, ակցիայի ժամանակ դրոշը, այո, հայտնվել է գետնին, աբսուրդ է այդ կոնտեքստով դա ներկայացնելը: Ներկայացնում են, որ Արագածոտնի մարզպետն է դա արել: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ անդրադառնալով հրապարակումներին, թե ինքը տարիներ առաջ ակցիայի ժամանակ ՌԴ դրոշը գետնին է գցել ու տրորել:
Մարզպետն ասաց, որ այդ միջադեպին անդրադարձել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այսօր հենց Մարուքյանն է հակառուսական տրամադրություններ հարուցում:
Նա նաև հերքել է իր անվան հետ կապվող այլ տեղեկություններ. «Ես երբևիցե «Yandex» տաքսի չեմ վարել, բայց եթե երբևիցե տաքսի վարած լինեի, ազնվորեն կխոսեի այդ մասին, որովհետև դա քրեական տարրերի սպասարկել չի, ձայն փախցնել չէ, ես դրա մասին հպարտությամբ կնշեի»:
Մարզպետը հերքեց նաև լուրերը, թե ինքը գազալցակայան է մտել, այնտեղ ՀԴՄ պահանջել և դա չստանալով՝ իր ձեռքերին ազատություն տվել:
Իսկ լուրերը, թե ինքը պարբերաբար ստուգում է մարզպետարանի աշխատակիցների կողմից կատարվող աշխատանքը, այսպես մեկնաբանեց. «Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, մի քանի անգամ էլ կարող է լինել, որ ես մտնեմ աշխատասենյակ ու աշխատողին հարցնեմ, թե ինչով է զբաղվում, ինչ է անելու, ինչով է զբաղված լինելու, ի՞նչ հանցավոր բան կա դրա մեջ»:
Դավիթ Գևորգյանը նշեց, որ օրեր առաջ Երևանում վատ տեսարանի է ականատես եղել՝ մի խումբ երիտասարդներ ծեծում էին մի տղամարդու: «Կանգ առա, մոտեցա քաղաքացուն, ցավալին այն էր, որ անցնող մեքենաները չէին կանգնում…մոտեցա քաղաքացուն, տպավորություն կար, որ երիտասարդները հարբած էին, մինչև ոստիկանները ժամանեցին դեպքի վայր, էլի խփեցին քաղաքացուն…»:
Մարզպետի խոսքով՝ նման երևույթներով պետք է իրավապահ մարմինները զբաղվեն, ՀՀ-ն պետք է անվտանգ երկիր լինի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանդիպակաց դուրս եկած վարորդները տուգանվել են. Ոստիկանություն
Մայիսի 13-ին ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայողները հսկողություն են իրականացրել մայրաքաղաքի այն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 98 միլիոն դրամի զարդեր են գողացել. Ոստիկանության բացահայտումը
Մայիսի լույս 5-ի գիշերը ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ բացել են իրենց մեքենայի դուռն ու սրահից գողացել ոսկե և ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական քոչարին ցնծությամբ են ընդունել Պեկինում
ՀՀ վարչապետի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ արձագանքում հայկական համույթի ելույթին։ ՀՀ վարչապետ Ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սրբուկի ելույթըՙ «Եվրատեսիլ 2019»-ի կիսաեզրափակչում
Այսօր ընթանում է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ առաջինը ելույթ ունեցավ Հայաստան...