Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական քոչարին ցնծությամբ են ընդունել Պեկինում
ՀՀ վարչապետի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ արձագանքում հայկական համույթի ելույթին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում մոտ մեկ րոպե տևողությամբ…
ՀՀ վարչապետի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ արձագանքում հայկական համույթի ելույթին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում մոտ մեկ րոպե տևողությամբ տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է հանդիսատեսն արձագանքում քոչարի պարող համույթի ելույթին։
«Պեկինի օլիմպիական մարզադաշտը ցնծությամբ ընդունեց հայկական Քոչարին՝ ասիական մշակութային փառատոնում»,– տեսագրությանը կից գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետն ու նրա կինը` Աննա Հակոբյանը, այժմ Չինաստանում են։ Նրանց այցից առաջ տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ Փաշինյանն ու Հակոբյանը պետք է ներկա լինեին գալա համերգի, որի ընթացքում ելույթով պետք է հանդես գար Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանդիպակաց դուրս եկած վարորդները տուգանվել են. Ոստիկանություն
Մայիսի 13-ին ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայողները հսկողություն են իրականացրել մայրաքաղաքի այն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սրբուկի ելույթըՙ «Եվրատեսիլ 2019»-ի կիսաեզրափակչում
Այսօր ընթանում է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ առաջինը ելույթ ունեցավ Հայաստան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 98 միլիոն դրամի զարդեր են գողացել. Ոստիկանության բացահայտումը
Մայիսի լույս 5-ի գիշերը ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ բացել են իրենց մեքենայի դուռն ու սրահից գողացել ոսկե և ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Yandex» տաքսի չեմ վարել, գազալցակայանում ՀԴՄ չեմ պահանջել. Արագածոտնի մարզպետ
Ես ոտքերս ոչ մի երկրի դրոշի վրա չեմ մաքրել, ակցիայի ժամանակ դրոշը, այո, հայտնվել է գետնին, աբսուրդ է այդ կոնտեքստով դա ն...