Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են կաշառք վերցրած օպերլիազորի մասնակցությամբ ԱԱԾ կադրերը
Ինչպես արդեն հայտնել էինք, Կոտայքի մարզի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գ.Գ-ն, իմանալով, որ Կոտայքի բնակիչը նախկինում թմրանյութ է օգտագործել, սպառնացել է իր պաշտոնեական…
Ինչպես արդեն հայտնել էինք, Կոտայքի մարզի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գ.Գ-ն, իմանալով, որ Կոտայքի բնակիչը նախկինում թմրանյութ է օգտագործել, սպառնացել է իր պաշտոնեական լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել՝ վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու համար հիմքեր ստեղծելու համար և պահանջել ու 2017 թվականի հունիսից մինչև 2019 թվականի ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար որպես կաշառք շորթմամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 4.265.800 դրամին համարժեք գումար:
Ապրիլի 26-ին հերթական կաշառք-գումարը՝ 200 հազար դրամի չափով, փոխանցվել է ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո օպերլիազորը բերման է ենթարկվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական ավտովթարՙ Մաստարա-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ ու զոհեր, որից մեկը 2 տարեկան երեխա է
Մայիսի 8-ին՝ ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:...
«Ես մա՞յր եմ». Կազանում երեխան ընկել է մանկասայլակից մոր կողմից խոշոր մայրուղին սխալ հատելու պատճառով. 18+
Կազանում երեխան ընկել է մանկասայլակից՝ մոր անխոհեմ արարքի պատճառով: Մայրը փորձել է հատել 10-ը երթեւեկելի գոտի ունեցող մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Պյատիգորսկ քաղաքում
Այսօր առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքի "Բետտա" շուկայում: Տեղի լրատվամիջոցները հայտնում են,...
Մանրամասներ` քիչ առաջ տեղի ունեցած վրաերթի դեպքից
Ինչպես արդեն հայտնել էինք` քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Դավիթ Բեկ փողոցում ` Վ. Սարգսյանի անվան ռազմական...