Հասարակություն
5 հազար դրամանոցները շրջանառությունից չեն հանվի. ԿԲ-ն պարզաբանել է, թե ինչ է պատկերված դրա վրա
Երբ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ասում է, որ 5 հազար դրամանոց թղթադրամի վրա ԿԲ-ն փորձել է եկեղեցի պատկերել, փոխարենը Շերեֆ խան Դ-ի դամբարանն է պատկերել, դա սուբյեկտիվ մեկնաբանություն է, որովհետև…
Երբ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ասում է, որ 5 հազար դրամանոց թղթադրամի վրա ԿԲ-ն փորձել է եկեղեցի պատկերել, փոխարենը Շերեֆ խան Դ-ի դամբարանն է պատկերել, դա սուբյեկտիվ մեկնաբանություն է, որովհետև ոչ մի տեղ չի ասվում, որ մենք ցանկացել ենք եկեղեցի ցույց տալ։ Մենք ներկայացրել ենք Բաղեշ քաղաքի՝ 20-րդ դարասկզբի հայտնի համայնապատկերներից մեկը՝ 5 լուսանկար, որոնք որոշակի մշակման ադյունքում ստացել են այն տեսքը, որն առկա է։ Aysor. am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը՝ անդրադառնալով հուշարձանագետի ֆեյսբուքյան այն գրառմանը, որ «անգիտության և անհոգ փնթիության հետևանքով նորատիպ 5 հազար դրամանոցներով մահմեդախան խանի դամբարանն ենք գովազդում»։
Բերբերյանի խոսքով, ՀՀ կենտրոնական բանկը, երրորդ սերնդի թղթադրամները դեռևս շրջանառության մեջ դնելուց առաջ, իր պաշտոնական կայքում հրապարակել է դրանց մասին հիմնական նկարագրությունը, որը ներառում է թղթադրամների չափի, հիմնական գունային գամմայի, դիմերեսի և դարձերեսի պատկերների մասին ինֆորմացիա։
«Կոնկրետ 5 հազար դրամանոցի մասին կարդում ենք, որ դիմերեսին Վիլյամ Սարոյանի դիմանկարն է, որի ֆոնին հատվածներ են հեղինակի «Նռնենիները» պատմվածքի նկարազարդումներից, հայկական լեռների ու նռնենիների պատկերներ են։ Դարձերեսին Վիլյամ Սարոյանի արձանն է Երևանում, որի ֆոնին իր նախնիների ծննդավայր Բաղեշի՝ 20-րդ դարի համայնապատկերն է», - ասաց մեր զրուցակիցը։
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարի համոզմամբ, Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը, շնորհիվ հուզական էլեմենտներ պարունակելու, հասել է իր նպատակին, սակայն իրենք ի սկզբանե ցանկություն կամ միտում չեն ունեցել ցույց տալ Բաղեշ քաղաքը՝ եկեղեցով։
Հարություն Բերբերյանը միաժամանակ նշեց, որ Կենտրոնական բանկը չի պատրաստվում թղթադրամի նկարազարդումների մեջ փոփոխություն կատարել կամ դրանք շրջանառությունից հանել։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժ...
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող...
Երկրորդ մեքենա ներմուծողները չեն հարկվի. հարցը լուծված է
«10 օր առաջ ավտոներկրողները եկել էին ԱԺ հանդիպման։ Խնդիրն այն էր, որ երկրորդ մեքենան ներմուծելիս, երբ նվիրատվություն էր...
Սեռական փոքրամասնություններին «ուտիլիզացնել» սպառնացող քաղաքացու դեմ քրգործը մերժվել է. Aysor am
Aysor. am-ի հրապարակման հիման վրա ԱԺ բակում սեռական փոքրամասնություններին «ուտիլիզացնել» սպառնացող քաղաքացու դեմ նյութեր...
Ավելին Հասարակություն բաժնից
«Օգոստոսի 7-ը կարող է դառնալ վտանգավոր շրջադարձի օր»․ Ռոբերտ Ամստերդամը՝ Կաթողիկոսի դատավարության մասին
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
5.0