Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների ծախսերն աճել են․ մանրամասներ
2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի համար նախատեսված գումարների չափերի վերաբերյալ նախագծերը:
2026 թվականի պետական բյուջեի նախագծով, ըստ Սիրունյանի, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի համար նախատեսված է 3 մլրդ 516 մլն 898 հզր դրամ ծախս, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են 53 մլն 126 հազար դրամով կամ 1,5 տոկոսով: Ամբողջ ծախսերը ընթացիկ են:
Քննչական կոմիտեի ծախսերը 2026 թվականի պետական բյուջեի նախագծով կազմում են 19 մլրդ 205 մլն 877 հզր դրամ: 2025 թվականի համեմատությամբ ծախսերն աճել են 219 մլն 653 հզր դրամով կամ 1,2 տոկոսով: Ծախսերի շուրջ 97,9 տոկոսը կամ 18 մլրդ 805 մլն դրամը ընթացիկ, 400 մլն դրամը կամ 1,2 տոկոսը կապիտալ ծախսերն են:





























