Նյու Յորքում առաջին անգամ մահմեդական քաղաքապետ է ընտրվել
ԱՄՆ-ի երեքշաբթի կայացած տեղական ընտրությունների արդյունքում 34-ամյա դեմոկրատ Զոհրան Մամդանին դարձել է Նյու Յորքի քաղաքապետ։
ԱՄՆ-ի մի շարք նահանգներում երեքշաբթի օրը անցկացվել են նահանգապետերի, քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ամենանշանավոր արդյունքներից էր 34-ամյա դեմոկրատ Զոհրան Մամդանիի հաղթանակը Նյու Յորքում։ Նա դարձել է քաղաքի պատմության մեջ առաջին մահմեդական և վերջին հարյուր տարվա ընթացքում ամենաերիտասարդ քաղաքապետը։
Նախնական արդյունքներով՝ Մամդանին ստացել է նյույորքցիների ձայների մոտ կեսը։ Քաղաքական գործիչը, որը իրեն ժողովրդավարական սոցիալիստ է համարում, քարոզարշավի ընթացքում հանդես է եկել Նյու Յորքը սոցիալական հավասարության վրա հիմնված քաղաք դարձնելու գաղափարով։
Նրա ծրագրերում ընդգրկված են վարձավճարների սառեցում, անվճար ավտոբուսային երթուղիների գործարկում, քաղաքային սուբսիդավորմամբ սուպերմարկետների բացում և մի շարք այլ միջոցառումներ՝ բնակչության ամենահարուստ շերտի հարկերի բարձրացման հաշվին կյանքի արժեքը նվազեցնելու նպատակով։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ կկրճատի Նյու Յորքի ֆինանսավորումը, եթե դեմոկրատ թեկնածու Մամդանին ընտրվի քաղաքապետ։
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթը թողել է իր ազդեցությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում որքան էլ ասեն, որ նոր վարչությունն ընտրվել է ազատ ու արդար, փակ ընտրությունների արդյու...
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի է ունենում ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աջ ու ձախ «չայեվո» են բաժանում, որ սաղ «տոշնի» լինի․ Փաշինյան
Քաղաքացու տված դասի համը բերաններդ է մնալու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասում է վարչա...
Թրամփն ԱՄՆ հարձակումը Իրանի դեմ անվանել է անթերի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հունիսի 22-ին Իրանի միջուկային օբյեկտների դեմ իրականացված գործողությունն անցե...