Ռոնալդուն խոստովանել է, որ շուտով կարող է ավարտվել կարիերան

Հնգակի «Ոսկե գնդակի» դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ կարող է շուտով ավարտել իր ֆուտբոլային կարիերան։ Պորտուգալացի հարձակվողը նշել է, որ գիտակցում է՝ այդ պահը մոտ է, և փորձում է հոգեբանորեն պատրաստվել դրան։ «Շուտով։ Կարծում եմ՝ կպատրաստվեմ այդ պահին։ Դա դժվար կլինի, գուցե լաց լինեմ, բայց դա նորմալ է։ Ես բաց մարդ եմ և չեմ ամաչում զգացմունքներից», — ասել է Ռոնալդուն։


Խոսելով ապագայի մասին՝ նա ընդգծել է, որ չի պատկերացնում որևէ բան, որը կարող է փոխարինել ֆուտբոլին. «Կարծում եմ՝ կկարողանամ հաղթահարել այդ ճնշումը։ Բայց ես ավելի շատ ժամանակ կունենամ ինձ, ընտանիքիս և երեխաներիս համար», — հավելել է նա։


Նշենք, որ 40-ամյա Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում դարձել է Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող, Եվրոպայի չեմպիոն և Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու։ Նա հանդես է եկել «Սպորտինգ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ Մադրիդ» և «Յուվենտուս» ակումբներում, իսկ 2022-ից խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր»-ում։

Քաղաքականություն