Թբիլիսին քննադատել է Եվրահանձնաժողովի զեկույցը Վրաստանի մասին

Վրաստանի իշխանությունները կտրուկ արձագանքել են Եվրահանձնաժողովի վերջին զեկույցին, որը վերաբերում է երկրի առաջընթացին Եվրամիությանը միանալու գործընթացում։ Թբիլիսին հայտարարել է, որ դատապարտում է Վրաստանի անդամակցության հարցի օգտագործումը որպես քաղաքական գործիք և ափսոսանք է հայտնել զեկույցում տեղ գտած «կողմնակալ գնահատականների» համար։


Կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիության կառույցները անտեսում են հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ պետական հաստատությունների դեմ գործադրված հարձակումներն ու բռնությունները։ Ըստ պաշտոնական կողմի՝ այս իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս ԵՄ ինստիտուտների ընտրողական վերաբերմունքը։


Թբիլիսին մտահոգություն է հայտնել Եվրամիության որոշ գործողությունների և հայտարարությունների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն ազդել Վրաստանի ներքին քաղաքականության վրա և հակասում են ինչպես երկկողմ հարաբերությունների ոգուն, այնպես էլ ընդհանուր շահերին։

Քաղաքականություն