Հասարակություն
Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ»-ը կենթարկվի վարչական տուգանքի
Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ դիմում բողոքների հիման վրա իրականացված ստուգումներով խախտումներ են հայտնաբերել…
Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ դիմում բողոքների հիման վրա իրականացված ստուգումներով խախտումներ են հայտնաբերել:
«Խնդիրը եղել է խտության գործակցի հետ կապված, որը վերջին 15 օրում «Գազպրում»-ում բարձրացել է 0.7-ից դառնալով 0.8: Այդ գազալցակայանները խտության գործակիցը թողել էին նույն 0.7-ի սահմանում: Մեր ստուգումների ժամանակ եւ կառավարության նիստից հետո, երբ արդեն պարոն վարչապետը հորդորեց օրենքի դաշտ գալ, պարզեցինք, որ հիմնականում խախտումները նվազել են: Դժգոհությունները շատ են նվազել: ԱԺ-ն էլ ընդունեց կիլոգրամով գազի վաճառքն իրականացնելու հետ կապված օրենքի նախագիծը, նախագահը վավերացրել է, մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի եւ խնդիրը 99 տոկոսով կլուծվի: Արդեն սպառողները ինչքան գազ լցնեն, այդքան էլ կվճարեն»,- ասել է Մկրտչյանը:
Լրատվականի հետ զրույցում Մկրտչյանը նշել է, որ եւ «Մուլտի գազ» գազալցակայանում եւ «Լիլ սթար» ընկերությանը պատկանող Նորագավիթի գազալցակայանում խախտում է հայտնաբերվել: Նա ասաց, որ ընկերությունները ենթարկվելու են վարչական տուգանքի: Մկրտչյանի խոսքով՝ տուգանքի չափը մոտավորապես լինելու է 50-ից 100 հազար դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժ...
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող...
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Օրերս Armdaily. am-ի թղթակցին մի ուշագրավ դեպքի մասին են պատմել, ասում են՝ ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է օրինախախտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քաղաքացիները ղեկին, գարեջրի շշով շրջում են ոստիկանների կողքով
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե աղջիկն ու տղան ինչպես են կատակում ոստիկանների հետ։ Վարորդ տղան գարե...
Ավելին Հասարակություն բաժնից
«Օգոստոսի 7-ը կարող է դառնալ վտանգավոր շրջադարձի օր»․ Ռոբերտ Ամստերդամը՝ Կաթողիկոսի դատավարության մասին
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
5.0