Հասարակություն
Թալանել են Արգենտինայի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցին
Արգենտինայի Վալենտին Ալսինա քաղաքում (Բուենոս Այրես նահանգ) չարագործները մի քանի շաբաթում երկու անգամ ներխուժել են Սուրբ Հակոբ հայկական եկեղեցին և արժեքավոր իրեր գողացել:
Ինչպես հայտնում է El Diario Sur պարբերականը՝ հղում անելով տեղի հայ համայնքին, եկեղեցուց տարել են մոմակալներ, բրոնզե ցուցատախտակներ, երկու երգեհոն, ծաղկամաններ, ոսկյա և արծաթե գավաթներ, նկարներ, սփռոցներ, վարագույրներ, կահավորանքի տարրեր և մեծ խորհրդանշական արժեք ունեցող խաչեր:
Եկեղեցու ծխականները մտահոգված են մշակութային և կրոնական արժեք ունեցող իրերի կողոպուտով և կոչ են անում քաղաքի իրավապահ մարմիններին պարզել եղելությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0