Ռուսաստանը վերադառնում է միջազգային ասպարեզ ևս մեկ մարզաձևում
Ֆունկցիոնալ բազմամարտի միջազգային ֆեդերացիան (IFFF) վերացրել է ռուս մարզիկների նկատմամբ գործող բոլոր սահմանափակումները՝ թույլատրելով նրանց միջազգային մրցումներում հանդես գալ Ռուսաստանի դրոշի և օրհներգի ներքո։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ֆունկցիոնալ բազմամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը։
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հուլիսի 7-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն չեղարկել էր Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի որակազրկումը։
Այսուհետ ռուս մարզիկները կկարողանան մասնակցել միջազգային մրցումներին որպես Ռուսաստանի ներկայացուցիչներ, ինչպես նաև վերադառնալ թիմային մրցումներին։ IFFF-ն ակնկալում է, որ Ռուսաստանի հավաքականն արդեն այս մրցաշրջանում կմասնակցի Masters շարքի մրցումներին և աշխարհի առաջնությանը։
Մոտակա Masters մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 22-25-ը Արուբայում, իսկ աշխարհի առաջնությունը՝ դեկտեմբերի 11-13-ը Շոտլանդիայի Գլազգո քաղաքում, որտեղ կարող է հանդես գալ մինչև 15 ռուս մարզիկ։
Ռուսաստանի ֆունկցիոնալ բազմամարտի ֆեդերացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերգեյ Երեմինը որոշումն անվանել է կազմակերպչական և դիվանագիտական աշխատանքի մեծ հաջողություն՝ նշելով, որ ռուսական կողմը նաև առաջարկել է Ռուսաստանում անցկացնել 2022-ին չեղարկված աշխարհի առաջնությունը, Աշխարհի բաց գավաթը և միջազգային ուսանողական մրցումներ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Պելեի՝ ԱԱ-1958-ի եզրափակչի մարզաշապիկը վաճառվել է գրեթե 5 մլն դոլարով
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի՝ 1958 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում կրած խաղային մարզաշապիկը Sotheby's աճո...
ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգումը․ Հայաստանի դիրքը փոխվել է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նորացված աղյո...
Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը վերադարձել է հայրենիք՝ հերոսական ընդունելության արժանանալով
Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը երկուշաբթի վերադարձել է հայրենիք՝ ԱՄՆ-ում կայացած 2026 թվականի աշխարհի առաջնությու...