Նեթանյահուն Թրամփին կտրամադրի նոր հետախուզական տվյալներ Իրանի մասին․ The New York Post
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի նախատեսված հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի հետախուզական տվյալներ, որոնք, ըստ իսրայելական կողմի, վկայում են, որ Իրանը շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը և անկեղծ չէ խաղաղ բանակցությունների հարցում։ Այդ մասին հայտնում է The New York Post-ը՝ հղում անելով Երուսաղեմում իր աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսրայելը ներկայացնելու է ապացույցներ, որ Իրանը վերջերս առաջին անգամ ցենտրիֆուգաներ է տեղափոխել «Pickaxe Mountain» գաղտնի ստորգետնյա համալիր, որի շինարարությունը սկսվել է 2020 թվականին։
Հաղորդվում է, որ օբյեկտը գտնվում է Նաթանզի միջուկային համալիրի հարևանությամբ՝ Քոլանգ լեռան տակ, ավելի քան 90 մետր խորության վրա, և վաղուց կասկածներ են եղել, որ այն Իրանի միջուկային ծրագրի մաս է կազմում։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ սա առաջին դեպքն է, երբ այդ վայրում միջուկային գործունեության վերաբերյալ նման տեղեկություններ են հրապարակվում։ Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը տվյալներ չունի այնտեղ իրականացվող աշխատանքների մասին։
Ըստ The New York Post-ի՝ Նեթանյահուն նաև պատրաստվում է Թրամփին ներկայացնել տեղեկություններ, որ Իրանը վերականգնում է իր հրթիռային և անօդաչու թռչող սարքերի ծրագրերը, որոնք զգալի վնասներ էին կրել ԱՄՆ-ի ավիահարվածներից հետո։
Հրատարակության աղբյուրի խոսքով՝ ներկայացվելիք հետախուզական տվյալները նպատակ ունեն ցույց տալ, որ Թեհրանը հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքում իրականում չի պատրաստվում հրաժարվել ո՛չ միջուկային, ո՛չ էլ հրթիռային ծրագրերից։
Նյութում նաև նշվում է, որ Նեթանյահուի և Թրամփի հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի պահպանման հարցերը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը տնտեսական աճի տեմպերով գերազանցում է Եվրամիությանը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տ...
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...