Մոսկվան անընդունելի է համարում Ռումինիայից իր դիվանագետի արտաքսումը
Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի այն բանից հետո, երբ Ռումինիան որոշեց Բուխարեստում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցի արտաքսել։ Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Ավելի վաղ Ռումինիայի իշխանությունները հայտարարել էին, որ դիվանագետի արտաքսման որոշումը կապված է երկրի օդային տարածքում տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի միջադեպի հետ։
Ի պատասխան՝ Ռուսաստանի դեսպանությունը հայտարարել է, որ Մոսկվան անընդունելի է համարում այդ որոշումը՝ ընդգծելով, որ որևէ ապացույց չի ներկայացվել, թե խոցված ԱԹՍ-ները պատկանել են Ռուսաստանին։
«Որևէ ապացույց չի ներկայացվել, որ անօդաչուները Ռուսաստանին էին պատկանում։ Թռիչքի տեխնիկական պարամետրերի վերաբերյալ հարցերից որևէ մեկին պատասխան չի տրվել»,- նշվում է դեսպանության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հուլիսի 26-ին հայտնել էր, որ F-16 կործանիչներով երկրի օդային տարածքում երեք օրվա ընթացքում խոցվել է երեք անօդաչու թռչող սարք։ Նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել էր, որ դրանցից մեկը խոցվել է Ռումինիայի տարածքում, սակայն դրանց ռուսական պատկանելության վերաբերյալ ապացույցներ չեն հրապարակվել։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան համապատասխան պատասխան կտա Ռումինիայի որոշմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը տնտեսական աճի տեմպերով գերազանցում է Եվրամիությանը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տ...
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...