Աշխարհի ամենաանվտանգ երկրների նոր վարկանիշը․ ո՞ր տեղում է Հայաստանը
Numbeo հարթակի փորձագետները հրապարակել են 2026 թվականի երկրների անվտանգության (Safety Index) թարմացված վարկանիշը, որն ընդգրկում է 148 երկիր։ Այն կազմվել է հանցավորության (Crime Index) և անվտանգության (Safety Index) ցուցանիշների հիման վրա։
Կարևոր է նշել, որ այս վարկանիշում համարակալումը հակառակ տրամաբանությամբ է ներկայացված. ցանկում 1-ին տեղը զբաղեցնում է ամենավտանգավոր երկիրը, իսկ որքան ներքև է երկիրը դասավորված, այնքան ավելի անվտանգ է համարվում։
Վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 140-րդ տեղը՝ ունենալով 78,0 անվտանգության ինդեքս, ինչը նշանակում է, որ այն դասվել է աշխարհի առավել անվտանգ երկրների շարքում։
Ադրբեջանը 115-րդ տեղում է՝ 68,5 անվտանգության ինդեքսով։
Հարևան և նախկին ԽՍՀՄ երկրների դիրքերը հետևյալն են.
- Իրան՝ 51-րդ տեղ (49,3),
- Ղրղզստան՝ 54-րդ (50,5),
- Բելառուս՝ 62-րդ (52,2),
- Ուկրաինա՝ 68-րդ (53,1),
- Ղազախստան՝ 75-րդ (54,8),
- Մոլդովա՝ 77-րդ (55,4),
- Թուրքիա՝ 88-րդ (58,5),
- Ռուսաստան՝ 98-րդ (61,9),
- Լատվիա՝ 102-րդ (64,0),
- Լիտվա՝ 112-րդ (67,2),
- Ուզբեկստան՝ 124-րդ (72,7),
- Վրաստան՝ 125-րդ (73,1),
- Էստոնիա՝ 134-րդ (76,5),
- Հայաստան՝ 140-րդ (78,0)։
Նմանատիպ հոդվածներ
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարա...
Արտաքսումների ալիք Ռուսաստանում. խստացվում է միգրացիոն քաղաքականությունը
Ռուսաստանի Դաշնությունից կես տարում արտաքսվել է մոտ 44 հազար օտարերկրացի, ինչը 65,5%-ով ավելի է, քան 2025 թվականի հունվա...