Ռուսաստանն անդրադարձել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կրեմլի փոխանցմամբ՝ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Հայաստանի հանրաքվեն՝ Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով։
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում ընդգծվել է Հայաստանում հնարավորինս արագ համապետական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել ԵԱՏՄ երկրների ղեկավարների դիրքորոշմանը, որոնք մայիսի 29-ին Աստանայում ընդունված հայտարարության մեջ անդրադարձել էին Հայաստանի հետագա ուղղության հարցին։
Միաժամանակ Հայաստանի կառավարության հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են նաև երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրները։
Հայաստանի վարչապետը խնդրել է Ռուսաստանի նախագահին քայլեր ձեռնարկել՝ հայկական ծագման ապրանքների՝ ռուսական շուկա արտահանման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերությունները։ Նրա խոսքով՝ զրույցը շարունակությունն էր ԵԱՏՄ երկրների ղեկավարների վերջին հայտարարության, որտեղ անդրադարձ էր կատարվել Հայաստանին վերաբերող հարցերին։
Պեսկովը ևս նշել է, որ Պուտինն ու Փաշինյանը կարևորել են Հայաստանում ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ հանրաքվեի հնարավորինս արագ անցկացումը։
Նմանատիպ հոդվածներ
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Արտաքսումների ալիք Ռուսաստանում. խստացվում է միգրացիոն քաղաքականությունը
Ռուսաստանի Դաշնությունից կես տարում արտաքսվել է մոտ 44 հազար օտարերկրացի, ինչը 65,5%-ով ավելի է, քան 2025 թվականի հունվա...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...