Հասարակություն
Վրաերթից հետո բնակիչները փորձել են փակել Ռուբինյանց փողոցը․մանրամասներ ցավալի դեպքից
Քիչ առաջ հայտնել էին, որ վրաերթի դեք է տեղի ունեցել Երևանի Ռուբինյանց փողոցում։ Ժամը 09։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ 22 շենքի դիմաց, Երևանի բնակի՝ 28-ամյա Դավիթ Բարսեղյանը իր վարած Opel…
Քիչ առաջ հայտնել էին, որ վրաերթի դեք է տեղի ունեցել Երևանի Ռուբինյանց փողոցում։
Ժամը 09։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ 22 շենքի դիմաց, Երևանի բնակի՝ 28-ամյա Դավիթ Բարսեղյանը իր վարած Opel մակնիշի 35 MA 964 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Shamshyan. Com-ը մանրամասներ է ներկայացրել դեպքի մասին։
Լրատվականի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած թիվ 17 բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները փորձում էին փակել ճանապարհը, քանի որ ասում էին, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ավտովթարներ, վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, ու բազմաթիվ անգամներ դիմել են ճանապարհային ոստիկանություն ու Երևանի քաղաքապետարան, որպեսզի նշված հատվածում տեղադրվի արհեստական անհարթություն, ինչը զսպաշապիկ կլինի որոշ վայ-վարորդների համար, ովքեր «չեն տանջի գազի սեղմակը»։ Բնակիչների հետ բանակցություններ անցկացրեց Երևանի ՃՈ պետի տեղակալ Դ. Ավագյանը, ինչից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի մի քանի օրվա ընթացքում հարցը քննարկեն և այն լուծվի ի շահ բնակչի։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժ...
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող...
Գործադուլ Նորագավիթի ավտոմաքսատանը
Վարչապետի այցից հետո Նորագավիթի ավտոմաքսատանը կրքերը չեն հանդարտվում: Դրոշի գետնին դրված լինելու պատճառով, ինչպես հայտնի...
Ով է «Սպայկա»-ի նոր մրցակիցը
Միրգ-բանջարեղենի մթերման շուկա է մուտք գործում «Բեստ Ֆրութ» ընկերությունը, որը գյուղացիներին հրավիրում է համագործակցությ...
Ավելին Հասարակություն բաժնից
Դատական ընթացակարգերն ամբողջությամբ կթվայնացվեն
5.0
Կվերանայվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պայմանները
Երևանում մետրոյի 2 նոր կայարան կկառուցվի
3.7
ԶՈւ-ում մահվան դեպքերի հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել
5.0