Ռուսաստանի ԱԳՆ-ից արձագանքել են ԱՄՆ-ի և Եվրոպայի կոչերին
ԱՄՆ-ի և Եվրոպայի կոչերը՝ ստեղծելու ՆԱՏՕ-ի ասիական անալոգը, լավ բան չեն խոստանում տարածաշրջանի համար, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Վերջին շրջանում ԱՄՆ-ից և Եվրոպայից ավելի ու ավելի բարձր են հնչում Հյուսիսատլանտյան դաշինքի ասիական անալոգը ստեղծելու կոչերը։ Ոմանք նույնիսկ անվանում են հորինել՝ «Հնդկախաղաղօվկիանոսյան պայմանագրի կազմակերպություն»։ Սա լավ բան չի խոստանում Ասիայի համար. բոլորին հայտնի է ՆԱՏՕ-ի պատմական ժառանգությունը Հարավսլավիայում, Իրաքում, Լիբիայում։ Հիմա դանակի տակ են դրել Ուկրաինան», - ասել է նա Arctic.ru պորտալին տված հարցազրույցում։
Ռուսաստանը միշտ հանդես է եկել Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միջպետական հարաբերությունների միավորող օրակարգի օգտին, ընդգծել է Ռուդենկոն։
«Համոզված ենք, որ դեպի հաջող ապագա տանող ուղին բացառապես համատեղ զարգացման հարթության մեջ է։ Այս ուղղությամբ բարձր չափանիշներ են սահմանում այնպիսի բազմակողմ ինստիտուտներ, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան (ԱՍԵԱՆ)», - հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...