Երևանի քաղաքապետի խորհրդականի գործը՝ Հակակոռուպցիոն դատարանում
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը հուլիսի 22-ին մուտք է եղել դատարան և մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։ Այս մասին Auroranews-ը տեղեկանում է «Datalex» դատական տեղեկատվական համակարգից։
Կամո Առաքելի Արեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա , 2003 թվականի հուլիսի 12-ից մինչև 2009 թվականի հուլիսի 6-ը, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի թիվ ՆՀ-727 հրամանագրով, ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1788-Ն որոշմամբ հաստատված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված դրույթների ուժով հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պետական սեփականություն հանդիսացող' Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 6000,0քմ մակերեսով հողամասը «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» ՀԿ-ին օտարելու, 6000,0քմ մակերեսով հողամասը «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ-ին օտարելու գործընթացներում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչով ծանր հետևանք է առաջացրել հասարակության և պետության օրինական շահերի համար:
Կամո Արեյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը տնտեսական աճի տեմպերով գերազանցում է Եվրամիությանը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տ...
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...