Հասարակություն
Զինծառայողներ տեղափոխող ЗИЛ է վթարվել. Կան վիրավորներ
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Դեռևս անհայտ պայմաններում Մեղրի քաղաքից դեպի Նախիջևանի սահման տանող ճանապարհահատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում գտնվող «Ծիրանի ձոր» վայրում ՀՀ ՊՆ համարանիշներով ЗИЛ-ը դուրս է եկել ճանապարհի երթեևկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի, Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Սյունիքի փրկարարական վարչության և ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խմբերը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների կյանքին վտնագ չի սպառնում և օպերատիվ են գործել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներն ու Մեղրիի հիվանդանոցի բժիշկները: Այս պահին պարզում են նաև վիրավորների և վարորդի ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Վրաերթից հետո բնակիչները փորձել են փակել Ռուբինյանց փողոցը․մանրամասներ ցավալի դեպքից
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0