Հասարակություն
Նորատուսի դպրոցում 4 հոգով ծեծել են գյուղապետի անչափահաս որդուն. Shamshyan
Երեկ՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղաքունիք մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Նորատուս գյուղի թիվ 1 դպրոցում տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, ինչի հետևանքով նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ՝ 17-ամյա Հ. Հ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել։
Ինչպես հայտնում է shamshyan. com-ը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ և ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Քոչարյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը դպրոցում Հ. Հ-ին ծեծի են ենթարկել նույն գյուղի բնակիչներ՝ 31-ամյա Սասուն Մելոյանը, 27-ամյա Հրաչյա Հակոբյանը, 30-ամյա Արսեն Զոհրաբյանը և 22-ամյա Գևորգ Դադիկյանը։
Պարզվել է նաև, որ վիճաբանության ընթացքում Ս. Մելոյանն ու Գ. Դադիկյանը հարվածներ են հասցրել Հ. Հ-ի մարմնի տարբեր մասերին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած երեխան Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի տղան է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Ով է Սարալանջում «ճռռիկներ» անող երիտասարդը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայերն օդանավում ճանաչել են Ադրբեջանի արտգործնախարարին ու զրույցի բռնվել
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
3.0