Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համաներմամբ ազատ արձակված տղամարդը հիվանդանոցում մահացել է
«Արմենիա» բժշկական կենտրոնից մարտի 30-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Պարոնյան փողոցից մի տղամարդու է տեղափոխել…
«Արմենիա» բժշկական կենտրոնից մարտի 30-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Պարոնյան փողոցից մի տղամարդու է տեղափոխել հիվանդանոց: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ախտորոշվել էր ալկոհոլային թունավորում, տղամարդու մարմնին էլ վնասվածքներ էին հայտնաբերվել: Համաներմամբ ազատ արձակված 33-ամյա Կարեն Ավետիսյանն ապրիլի 1-ին, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումների արդյունքում պարզել են, որ մահացած տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու օրը վիճել էր Երևանի բնակիչներ 35-ամյա Վազգեն Գևորգյանի և 33-ամյա Արսեն Օհանյանի հետ: Դեպքը տեղի էր ունեցել նրանց ընդհանուր ծանոթներից մեկի՝ մայրաքաղաքում գտնվող բնակարանում, որտեղ ալկոհոլ էին օգտագործել: Նախնական տվյալներով՝ այդ ընթացքում կենցաղային հարցերի շուրջ վեճ է սկսվել, Վազգեն Գևորգյանն ու Արսեն Օհանյանն էլ հարվածներ են հասցրել Կարեն Ավետիսյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նրա մահից հետո ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ: Կենտրոնականի ոստիկանները Վազգեն Գևորգյանին հայտնաբերել են ու կասկածանքով բերման են ենթարկել բաժին, նա ձերբակալվել է: Ոստիկանությունում հարուցված քրեական գործը փոխանցվել է տարածքային նախաքննական մարմնին հետագա քննության: Ապրիլի 2-ին ոստիկանները հայտնաբերել ու ձերբակալել են մյուս կասկածյալ Արսեն Օհանյանին, ով նույնպես ձերբակալվել է:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
Երևանում Բժշկական համալսարանի ուսանողուհի է մահացել . Sputnik Armenia
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Մանանդյան փողոցի թիվ 25Ա շենքի բն...
Երևանում 37–ամյա խմած վարորդը մխրճվել է բնակելի տան մեջ. տունը դարձել է ոչ բնակելի.
Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00- սահմաններում 37-ամյա Վահե Մարտիրոսյանը իր վարած K...
Խոշոր հրդեհ Արագածոտնի մարզում. հրշեջները հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու ամբողջովին այրված դին
Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների ն...