Պատահարներ
Երևանում 37–ամյա խմած վարորդը մխրճվել է բնակելի տան մեջ. տունը դարձել է ոչ բնակելի.
Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00- սահմաններում 37-ամյա Վահե Մարտիրոսյանը իր վարած KIA մակնիշի 01 AM 044 համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյան 9 փողոցում մխրճվել է…
Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00- սահմաններում 37-ամյա Վահե Մարտիրոսյանը իր վարած KIA մակնիշի 01 AM 044 համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյան 9 փողոցում մխրճվել է թիվ 17 տան մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով տան ահագին հատված փլուզվել է, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում անհրաժեշտ օգնություն ցուցաբերեց տանը գտնվող երեխաներին, որից հետո 5 հոգի տեղափոխվեցին հիվանդանոց:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան): Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները: Տունը, տան պատը, առաստաղը ամբողջովին դարձել են ոչ պիտանի, իսկ տանը այդ հատվածում երեխաները խաղալիս են եղել, երբ վարորդը KIA-ով մխրճվել է տան մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
Երևանում Բժշկական համալսարանի ուսանողուհի է մահացել . Sputnik Armenia
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Մանանդյան փողոցի թիվ 25Ա շենքի բն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոհանոցում դանակահարել է մորը, փոքր որդին լսել է ճիչերը
Ապրիլի 1-ին՝ ժամը 20-ն անց 50-ի սահմաններում, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդել են, որ կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մտել էին տուն ու հափշտակել ինչ ձեռքներն ընկել էր
Ոստիկանության Չարբախի բաժանմունքում փետրվարի 15-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկից գողություն է կատարվել...