Պատահարներ
Խոշոր հրդեհ Արագածոտնի մարզում. հրշեջները հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու ամբողջովին այրված դին
Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է…
Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի Ձորափնյա 31 տանը հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով ՝ ջոկատի հրամանատար Սևակ Ֆահրադյանի գլխավորությամբ:
Հրշեջները նշված տան 2-րդ հարկում նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն: Ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Ֆրանգյանի գլխավորությամբ: Հրշեջներն ու ոստիկանները, մարելով կրակը, հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 89-ամյա Հրանուշ Ենոքյանի դին՝ ամբողջովին այրված վիճակում:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
Ողբերգական դեպք Երևանում. ընտանիքի 2 անդամ հոսպիտալացվել է, մեկը՝ մահացել
Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկնե...
Երևանում 15-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել. մանրամասներ
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 2-ին, Երևանի «Մուրացա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համաներմամբ ազատ արձակված տղամարդը հիվանդանոցում մահացել է
«Արմենիա» բժշկական կենտրոնից մարտի 30-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվ...