Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոհանոցում դանակահարել է մորը, փոքր որդին լսել է ճիչերը
Ապրիլի 1-ին՝ ժամը 20-ն անց 50-ի սահմաններում, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդել են, որ կանչով մեկնել են Գայի պողոտայի 1-ին շենքի թիվ 31 բնակարան, որտեղ կնոջ դի կա։ Այս…
Ապրիլի 1-ին՝ ժամը 20-ն անց 50-ի սահմաններում, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդել են, որ կանչով մեկնել են Գայի պողոտայի 1-ին շենքի թիվ 31 բնակարան, որտեղ կնոջ դի կա։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները պարզել են, որ 49-ամյա կնոջը դանակահարել են։ Բնակարանում հայտնաբերել են արնանաման հետքեր և արնանման հետքերով դանակ, որը, նախնական վարկածով՝ հանցագործության գործիքն է։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։
Նոր Նորքի քրեական հետախույզները տեղում պարզել են, որ կնոջից բացի, տանը եղել են նրա որդիները, որոնցից ավագը չկար։ Կինը դանակահարվել էր խոհանոցում։ Այդ ժամանակ փոքր որդին հյուրասենյակում էր եղել և արդեն դանակահարված մոր ճիչերն էր լսել։
Վարկած է առաջ քաշվել, որ կնոջը դանակահարել է ավագ որդին։
Հետագա միջոցառումներով իրավապահների կասկածները հիմնավորվել են։ Նոր Նորքի ոստիկանները սկսել են 25-ամյա Հակոբ Խանամիրյանի որոնումները։ Երիտասարդին րոպե առաջ հայտնաբերելու նպատակով ձևավորվել են օպերատիվ խմբեր, որոնք ստուգել են ողջ վարչական շրջանը։
Արդյունքում դեպքից մեկ ժամ էլ չանցած որոնվողը հայտնաբերվել է Նոր Նորքի Դավիթ Մալյան փողոցում և սպանության կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Հակոբ Խանամիրյանը ոստիկանությունից ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող տարածքային քննչական բաժին, որտեղ ձերբակալվել է։
Դեպքի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
Երևանում Բժշկական համալսարանի ուսանողուհի է մահացել . Sputnik Armenia
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Մանանդյան փողոցի թիվ 25Ա շենքի բն...
Երևանում 37–ամյա խմած վարորդը մխրճվել է բնակելի տան մեջ. տունը դարձել է ոչ բնակելի.
Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00- սահմաններում 37-ամյա Վահե Մարտիրոսյանը իր վարած K...
«Դանակով խփել է քնած մարդու վզին․․». մանրամասներ «Երևան սիթի»-ում կատարված դաժան սպանությունից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ...