Հասարակություն
Ականջները կքաշեմ․ինքը պիժոն, ապերո վարքով է ինձ հետ խոսում․իրավիճակը Կիլիկիա ավտոկայանում
«Թե որտեղից են էլեկտրաէներգիայի այդ ծախսերը գոյացել, 6-րդ վարչությունից հիմա պարզում են։ Քննություն կանեն, կհասկանան։ Մեզ էլ է հետաքրքրում, թե որտեղից է գոյացել»,– այս մասին այսօր՝ մարտի 11-ին…
«Թե որտեղից են էլեկտրաէներգիայի այդ ծախսերը գոյացել, 6-րդ վարչությունից հիմա պարզում են։ Քննություն կանեն, կհասկանան։ Մեզ էլ է հետաքրքրում, թե որտեղից է գոյացել»,– այս մասին այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայավտոկայարանի» ներքին վերահսկողության եւ ուղեւորափոխադրումների բաժնի պետ Արտաշես Ջիլավյանը՝ խոսելով «Կիլիկիա» ավտոկայանում ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից իրականացվող գործողությունների մասին։
Ջիլավյանը ընդգծեց, որ տարիներ շարունակ Կենտրոնական ավտոկայանում հոսանքի կորուստ է եղել, որն ամեն ամիս միլիոնների է հասել, ինչը անհասկանալի է, քանի որ էլեկտրականության հետ կապված ավտոկայանում ոչինչ չկա, բացի մի քանի տարածքից եւ մի քանի լուսավորությունից։
Քրեական հեղինակություն համարվող Բոգոյի ընկեր Արմեն Ավետյանն էլ Ազատության հետ զրույցում կոչ արեց ավտոկայանի ընդհանուր տնօրեն Աշոտի վարքով զբաղվել։
«Ւնքը պիժոն, ապերո վարքով է ինձ հետ խոսում, թե չէ ականջները կքաշեմ: Խնդրում եմ, պարոն վարչապետ, Բոգոյին մերը համարել, մարդուն ժամանակ տալ իր տնտեսվարության, վարքի, բնույթի մեջ փոփոխություն կատարել»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
AuroraNews-ը այսօր վաղ առավոտից ուշագրավ զանգեր է ստացել այն մասին, որ կանգառներում տասնյակ մարդիկ են մնացել, քանի որ ավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Ռուսաստանում տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին լվացվել «զելյոնկայով»: Ինչպես հայտնում է НТВ` պատճառն այն է, որ տղամար...
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Զրույցն ավելի շատ ոչ թե ՊԵԿ շրջանակում էր, այլ տնտեսական իրավիճակ, կառավարություն-տնտեսվարող սուբյեկտ հարաբերությունների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում գտել են «աղջիկ Մաուգլուն»
Մոսկվայի Լեինգրադյան պողոտայի շենքերից մեկի բնակարանում ոստիկաններն ու փրկարարները մահից են փրկել 5-ամյա աղջնակին: Ինչպե...
Ավելին Հասարակություն բաժնից
«Օգոստոսի 7-ը կարող է դառնալ վտանգավոր շրջադարձի օր»․ Ռոբերտ Ամստերդամը՝ Կաթողիկոսի դատավարության մասին
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
5.0