ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում գտել են «աղջիկ Մաուգլուն»
Մոսկվայի Լեինգրադյան պողոտայի շենքերից մեկի բնակարանում ոստիկաններն ու փրկարարները մահից են փրկել 5-ամյա աղջնակին: Ինչպես հայտնում է gazeta. ru-ն` mայրը նրան փակել է աղբի մեջ կորած տանը և մի քանի օրով անհետացել: Երեխայի լացի ձայնին արձագանքել են հարևանները, կանչել ոստիկաններին և փրկարարներին:
Քանի որ աղջիկը այս հասակում դեռևս չի կարողանում խոսել, թեև խոսքային ապարատը առողջ է նրան կնքել են մոսկովյան Մաուգլի անվամբ: Նա չի տիրապետում իր տարիքին հատուկ հմտություններին, չի կարողանում ինքնուրուն հագնվել, անգամ նորմալ հաց ուտել ու ջուր խմել չգիտի: Լրատվականը հայտնում է, որ երեխայի պարանոցին կապված խաչ է եղել, որը երեխայի աճին զուգահեռ սերտաճել է նրա մաշկի տակ՝ պատվելով մաշկային բարակ շերտով:
Երեխայի 47 տարեկան մայրը, որը հավաքարար է աշխատում, արդեն ձերբակալել է: Երեխան վերակենդանացման բաժանմունքում է, ստեղծվել է բժշկական խումբ՝ նրան բուժելու նպատակով: