Պատահարներ
Փրկարարները օգնության հասան քաղաքացիներին, ճանապարհային ոստիկաններն էլ՝ փրկարարներին
Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո վիրավորներին առաջինը օգնության հասած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջներին օգնության է հասել Ճանապարհային…
Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո վիրավորներին առաջինը օգնության հասած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջներին օգնության է հասել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանը: Ինչպես հայտնում է shamshyan. com-ըՙ դեպքը տեղի է ունեցել երեկ:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելուց հետո փրկարարները Երևան վերադառնալիս, ավտոմեքենայի անսարքության են հանդիպել և այդ պահին դեպքի վայրից գումարտակ վերադառնալիս՝ նրանց է մոտեցել Վ. Էվինյանը և իր ծառայողական Toyota Prado-ով ճոպանով փրկարարների ավտոմեքենան տեղափոխել Երևան: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հավաքված քաղաքացիները, տեսնելով, որ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայով փրկարարների ավտոմեքենա են տեղափոխում, ասում էին. «Փրկարարները եկան, իրենց բարի գործն արեցին, մարդկանց փրկեցին, ինչ իմանային, որ ավտոմեքենայի անսարքության պատճառով չեն կարողանալու վերադառնալ աշխատանքի վայր:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Երևանում. 14-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 4-ին, Երևանում տեղի ունեցա...
«Լվացված» 9 մլրդ դոլարից 300 մլն դոլարը Հայաստան է եկել. Баграмян 26
Հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի ներդրումային մասնավոր բանկի՝ «Տրոյկա դիալոգի» սխեմայի միջոցով Հայաստան է եկել 300 միլ...
Գիտակցության չգալով մահացել է. ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Երեկ ժամը 22:30-ի սահմաններում Փարաքար գյուղի բնակիչ, 33-ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Րոպեներ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Կիևյան կամրջի վրա
Քիչ առաջ Երևանում, Կիևյան կամրջի վրա խոշոր վթար է տեղի ունեցել: Ըստ նախնական տվյալների` վթարի հետևանքով զոհեր չկան, վթար...