Պատահարներ
Արտակարգ դեպք Երևանում. 14-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց
Gohar Vardanyan
1 րոպե
1,555 դիտում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 4-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 15:20-ի սահմաններում Արաբկիր բշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan. com-ից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 14-ամյա Ս. Ա.-ն է:
Ոստիկանները պարզել են, որ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել թիվ 129 դպրոցի տարածքում մեկ այլ դպրոցի աշակերտներ՝ Ա.-ի և Ֆ.-ի հետ վիճաբանության ժամանակ, երբ վերջիններից մեկը քարով հարվածել է նրան: Արաբկիրի ոստիկանության ավագ հետաքննիչ Անտոնյանի գլխավորոթյամբ ճշտվել են դեպքի հանգամանքները և պարզվել է, որ Հրաչյա Քոչար փողոցում գտնվող թիվ 129 դպրոցի բակում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ, թիվ 132 դպրոցի աշակերտներ, 13-ամյա Ա. Ղ.-ն 13-ամյա Ֆ. Խ.-ն ձեռքերով և քարով հարվածներ են հասցրել Ս. Ա.-ի մարմնի տարբեր մասերին: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թիվ 132 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներ Ա. Ղ.-ին և Ֆ. Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Րոպեներ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Կիևյան կամրջի վրա
Gohar Vardanyan
1 րոպե
2,698
Գիտակցության չգալով մահացել է. ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում
Gohar Vardanyan
1 րոպե
901
Ովքեր են ծրագրել Ջրվեժում 28-ամյա երիտասարդի սպանությունը․ Ձերբակալվածներ կան
Gohar Vardanyan
747
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջերմուկում տանիքից ձյունը թափվել է մեքենայի վրա, վարորդը հիվանդանոցում է
Gohar Vardanyan
1 րոպե
656
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
435
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
561
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
284
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
172