Պատահարներ
Գիտակցության չգալով մահացել է. ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում
Gohar Vardanyan
1 րոպե
902 դիտում
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Երեկ ժամը 22:30-ի սահմաններում Փարաքար գյուղի բնակիչ, 33-ամյա Մահար Սաֆոյանը իր վարած Mercedes մակնիշի 35 ZR 734 համարանիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի վարչական տարածքում ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին պատկանող գինու գործարանի հարևանությամբ, դեպի Երևան-Արմավիր ավտոճանապարհ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Այս մասին տեղեկանում ենք` Shamshyan. com-ից։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ մեկն էլ, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա՝ տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն:
Մինչ վթարի վայրում տեղազննություն էր կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հետաքննիչը, իսկ ոստիկանության Էջմիածնի բաժնի հերթապահ մասի պետ Արման Վարդանյանը, համայնքային ոստիկան Սահակ Հովհաննիսյանը դեպքի վայրն էին պահպանում, որպեսզի հետաքննիչը տեղազննություն կատարի, Աստղիկ բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Երևանում. 14-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց
Gohar Vardanyan
1 րոպե
1,555
«Լվացված» 9 մլրդ դոլարից 300 մլն դոլարը Հայաստան է եկել. Баграмян 26
Gohar Vardanyan
1 րոպե
1,066
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Րոպեներ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Կիևյան կամրջի վրա
Gohar Vardanyan
1 րոպե
2,698
Ովքեր են ծրագրել Ջրվեժում 28-ամյա երիտասարդի սպանությունը․ Ձերբակալվածներ կան
Gohar Vardanyan
747
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
552
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
655
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
300
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
189