Քաղաքականություն
Զոհրաբ Մնացականյանի այցը ԱՄՆ չեղարկվել է․ Վաշինգտոնում մեր դեսպանն էլ մի լավ օրի չէ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ ԱԳՆ մեր աղբյուրների, Վաշինգտոնը չեղարկել է Զոհրաբ Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ, որի ուղղությամբ տեւական ժամանակ է՝ աշխատում էին մերոնք։ Մեր աղբյուրը նշում է, ո�…
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ ԱԳՆ մեր աղբյուրների, Վաշինգտոնը չեղարկել է Զոհրաբ Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ, որի ուղղությամբ տեւական ժամանակ է՝ աշխատում էին մերոնք։ Մեր աղբյուրը նշում է, որ այստեղ դերակատարում է ունեցել Բոլթոն-Փաշինյան հեռախոսազրույցը, որի ժամանակ Բոլթոնը հարցրել է՝ արդյոք Սիրիա առաքելություն ուղարկելու որոշումը վերջնական է եւ անբեկանելի՞, եւ դրական պատասխան է ստացել։
Թեեւ ԱԳՆ-ն փորձում է բոլոր խողովակներով հարթել իրավիճակը եւ մասնավորապես ստանալ պետքարտուղար Պոմպեոյի հետ Մնացականյանի հանդիպման հրավերը, սակայն առայժմ՝ ապարդյուն։ «Չի բացառվում, որ հայկական կողմը դիմի մեր լոբբիստների օգնությանը՝ այդ այցը կազմակերպելու համար։ Վաշինգտոնում մեր դեսպանն էլ մի լավ օրի չէ»,- ասաց մեր աղբյուրը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է այնպես անենք, որ դատավորները սրա-նրա ձեռքի նայելու կարիք չունենան
Պետական կառվարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, քանի որ այդ որակից է կախված քաղաքացի...
Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի․ irakanum.am
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի։ Այս մասին հայտնում է Irakanum am-ը։ Լրատվականի ունեցած հավաստի տեղ...
Քաղաքապետարանը դատարանով սրճարանից պահանջում է վերադարձնել Օպերայի հարակից հողամասը
Երեւանի քաղաքապետարանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Մագնոլիա» ՍՊԸ–ի՝ պայմանագիրը լուծված համարելու, որպես հետ...
Նիկոլ Փաշինյանը լայաղ արեց անդրադառնալ շարժման ծննդյան օրվան ընդամենը օրվա վերջում․ Աշոտյան
«Երեկ, երբ ողջ հայությունը նշում էր մեր նորագույն պատմության ամենապայծառ էջերից մեկը, նոր իշխանությունների կողմից չկար հ...