Քաղաքականություն
Քաղաքապետարանը դատարանով սրճարանից պահանջում է վերադարձնել Օպերայի հարակից հողամասը
Երեւանի քաղաքապետարանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Մագնոլիա» ՍՊԸ–ի՝ պայմանագիրը լուծված համարելու, որպես հետեւանք իրավունքի գրանցումը դադարեցնելու, համայնքային հողամասն ազատելուն եւ…
Երեւանի քաղաքապետարանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Մագնոլիա» ՍՊԸ–ի՝ պայմանագիրը լուծված համարելու, որպես հետեւանք իրավունքի գրանցումը դադարեցնելու, համայնքային հողամասն ազատելուն եւ Երեւան համայնքին վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք News am–ից։
Լրատվամիջոցը նշում է, որ դատարանում քաղաքապետարանի շահերը կներկայացնի Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքլյանը։
Նշենք, որ «Մագնոլիա» ՍՊԸ-ին են պատկանում «Շոկոլադնիցա», «Մագնոլիա» սրճարանները, որոնք գործունեություն են իրականացնում Օպերայի տարածքում։ Հիշյալ ՍՊԸ–ի վարձակալության պայմանագրի ժամկետը մինչեւ 2026թ. է։
Լրատվականի հետ զրույցում «Մագնոլիա» ՍՊԸ տնօրեն Արսեն Մանուկյանն ասաց, որ դատարանից դեռեւս ծանուցում չեն ստացել։
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանի թիկնազորի պետի որդին կուլ չտվե՞ց վիրավորանքը, Հրապարակ
Հրապարակ օրաթերթը գրում է. ՙՌոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին երեկ ազատվել է պաշտոնից։ Արցախի պաշտոնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է այնպես անենք, որ դատավորները սրա-նրա ձեռքի նայելու կարիք չունենան
Պետական կառվարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, քանի որ այդ որակից է կախված քաղաքացի...
Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի․ irakanum.am
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի։ Այս մասին հայտնում է Irakanum am-ը։ Լրատվականի ունեցած հավաստի տեղ...
Նիկոլ Փաշինյանը լայաղ արեց անդրադառնալ շարժման ծննդյան օրվան ընդամենը օրվա վերջում․ Աշոտյան
«Երեկ, երբ ողջ հայությունը նշում էր մեր նորագույն պատմության ամենապայծառ էջերից մեկը, նոր իշխանությունների կողմից չկար հ...
Ավելին Քաղաքականություն բաժնից
ԱՄՆ-ը գաղտնի կապ է հաստատել ԻՀՊԿ-ի հետ՝ շրջանցելով Իրանի բանակցողներին. Axios
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն այլևս առաջնահերթություն չէ. Էրդողան
5.0
Էրդողան․ Թրամփը խոստացել է F-35-ների հարցում, սպասում ենք խոստման կատարմանը
5.0
ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության հարցը պետք է լուծվի ողջամիտ ժամկետում․ Գլխավոր քարտուղար
5.0