Քաղաքականություն
Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի․ irakanum.am
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի։ Այս մասին հայտնում է Irakanum am-ը։ Լրատվականի ունեցած հավաստի տեղեկություններով՝ իշխանությունները չեն ցանկանում ստվերել իրենց վարկանիշը եւ նկատի…
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի։ Այս մասին հայտնում է Irakanum am-ը։
Լրատվականի ունեցած հավաստի տեղեկություններով՝ իշխանությունները չեն ցանկանում ստվերել իրենց վարկանիշը եւ նկատի ունենալով հասարակական լայն հնչեղություն ստացած դժգոհությունները Մաշադյանի եւ նրա ընտանիքի անդամների վերաբերյալ որոշել են նրան հեռացնել ՊԵԿ-ից։
Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս կայացել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռաֆիկ Մաշադյանի հանդիպումը, որի ընթացքում էլ գործադիրի ղեկավարը իր դժգոհություններն է հայտնել։
Նշենք, որ «Նոր» Հայաստանում ՊԵԿ համակարգի կադրերի նշանակման հարցը բուռն քննարկվող թեմաներից մեկն է: Մի քանի առանցքային պաշտոնյաներ, որոնց անունը «հին» Հայաստանում կապվել է կոռուպցիոն գործընթացների հետ, բարձր պաշտոններ են ստացել համակարգում: Դրանց թվում է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակված Ռաֆիկ Մաշադյանը։ Նա նախկինում խոշոր հարկ վճարողների տեսչության պետն էր: Մաշադյանը լրագրողներին մանրամասն պատմել էր այն համաձայնության մասին, որը ձեռք էր բերվել խոշոր սուպարմարկերտների տերերի ու ՊԵԿ նախկին ղեկավարության միջև, որի արդյունքում հարկեր էին թաքցվել: Նա նաև այս գործով հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից: Այս օրերին ակտիվորեն քննարկվում է նաեւ Մաշադյանի տակավին երիտասարդ որդուն՝ Հարություն Մաշադյանին Երեւանի կայազորի դատախազության դատախազ նշանակելու հանգամանքը։
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանի թիկնազորի պետի որդին կուլ չտվե՞ց վիրավորանքը, Հրապարակ
Հրապարակ օրաթերթը գրում է. ՙՌոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին երեկ ազատվել է պաշտոնից։ Արցախի պաշտոնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է այնպես անենք, որ դատավորները սրա-նրա ձեռքի նայելու կարիք չունենան
Պետական կառվարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, քանի որ այդ որակից է կախված քաղաքացի...
Քաղաքապետարանը դատարանով սրճարանից պահանջում է վերադարձնել Օպերայի հարակից հողամասը
Երեւանի քաղաքապետարանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Մագնոլիա» ՍՊԸ–ի՝ պայմանագիրը լուծված համարելու, որպես հետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտի 1-ին երթ կլինի Ազատություն հրապարակից․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ մարտի 1-ին, ժամը 18.30-ին՝ երթ կլինի Ազատո...
Ավելին Քաղաքականություն բաժնից
ԱՄՆ-ը գաղտնի կապ է հաստատել ԻՀՊԿ-ի հետ՝ շրջանցելով Իրանի բանակցողներին. Axios
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն այլևս առաջնահերթություն չէ. Էրդողան
5.0
Էրդողան․ Թրամփը խոստացել է F-35-ների հարցում, սպասում ենք խոստման կատարմանը
5.0
ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության հարցը պետք է լուծվի ողջամիտ ժամկետում․ Գլխավոր քարտուղար
5.0