Փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան. Իրավիճակըՙ Հայաստանում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:
Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Ծաղկաշեն-Արագած-Վարդենուտ, Նիգավան, Լուսագյուղ, Եղիպատրուշ, Միրաք, Շողական, Ծաղկաշեն, Քուչակ, Սարալանջ և Արագածի տարածաշրջանի Սիփան, Ավշեն, Ճարճակիս, Միջնատուն, Շենկանի, Լեռնարոտ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի միջհամայնքային ավտոճանապարհները:
Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
Շինարարական աշխատանքներ են ընթանում
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ:
Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.
Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝
1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:
***
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. փետրվարի 20-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է: