Այլ
Բենզինը թանկացել է. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է շուկան
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մայրաքաղաքի մի շարք բենզալցակայաններում իրականացված մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է բենզինի իրացման գնի…
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մայրաքաղաքի մի շարք բենզալցակայաններում իրականացված մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է բենզինի իրացման գնի փոփոխություն: Մասնավորապես, 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի գինը 400-ից դարձել է 410 դրամ, պրեմիում տեսակինը՝ 420-ից 430 դրամ: Ընդհանուր առմամբ գնի բարձրացումը կազմել է 10 դրամ՝ 1 լիտրի հաշվով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը: Նրա խոսքով՝ դեռևս տարեսկզբից բենզինի շուկայում արձանագրվել էր գնային փոփոխություն՝ նվազման ուղղությամբ: Գնի շարունակական նվազումը կազմել էր 50 դրամ՝ 1 լիտրի հաշվով: Վերոնշյալ փոփոխությունների պատճառը և հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը դեռևս հունվարից լայնածավալ ուսումնասիրություն է սկսել այս շուկայում, որը դեռևս ընթացքի մեջ է: Առաջիկայում, բենզինի շուկայի ամբողջական ուսումնասիրության ավարտին արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հուլիսից օրենքով կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը
Բնապահպանության նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագծերի փաթեթը, որով այս տարվա հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենա...
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը...
Ուկրաինան կորցրել է Ղրիմը. Սկանդալ Եվրատեսիլ 2019-ի ազգային ընտրության ժամանակ
«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում Ուկրաինան ներկայացնելու հավակնորդներ Աննա և Մարիա Օպանասյուկ քույրերը հրաժար...
Ինչ իրավիճակ է ճանապարհներին. Որոնք են փակ և որոնքՙ դժվարանցանելի
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժ...