Քաղաքականություն
Ջրային ոլորտում 10,5 միլիարդի պարտք կա. քիչ հավանական է, որ գյուղացին չի վճարել․ վարչապետ
Ջրային համակարգում մոտավորապես 8-ից 10.5 միլիարդ դրամի պարտք կա, կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ունենք այսպիսի մեխանզիմներ, երբ ջուրը մատակարարվել է, ջրի դիմաց…
Ջրային համակարգում մոտավորապես 8-ից 10.5 միլիարդ դրամի պարտք կա, կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ունենք այսպիսի մեխանզիմներ, երբ ջուրը մատակարարվել է, ջրի դիմաց պարտք է գոյացել, պետք է հասկանանք՝ այդ պարտքը ինչպե՞ս է գոյացել։ Գյուղացիները չեն վճարե՞լ, գյուղացիները վճարել են, ընկերությունները չեն հաշվառե՞լ», - նշել է վարչապետը, ապա հավելել, որ Հայաստանի բոլոր գյուղացիական տնտեսությունները պետք է իմանան, որ ջրային համակարգի վրա 10,5 միլիարդ դրամի պարտք կա։
Վարչապետն ասաց, թե Հայաստանի բոլոր գյուղացիական տնտեսությունները պետք է իմանան, որ ջրային համակարգի վրա 10.5 միլիարդ դրամի պարտք կա։
«Քիչ հավանական է, որ գյուղացին չի վճարել, մենք ունենք վարկած, որ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են գործել», - ասաց ՀՀ վարչապետը։
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն էլ ասել է, որ այս թեմայով մարտի 15-ին կներկայացնեն ուսումնասիրություն, իսկ Փաշինյանը հավելել է՝ հարցով պետք է շատ լուրջ զբաղվել:
Նմանատիպ հոդվածներ
Սարսափելի հարգարժան պարոն Մարուքյան հույս ունեմ, որ Դուք գոնե մի թիքա ամոթ ունեք․ Լիզա Ճաղարյան
Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց, շաաատ բաց նամակ Էդմոն Մարուքյանին Արմանին ձեր ցուցակով գլխների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էն խեղճ քաղաքապետը այդքան փող ծախսեց, ձյուն մաքրող մեքենաներ գնեց, ձյուն չեկավ․ Փաշինյանը կատակեց
Կառավարության ղեկավարը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ շրջել է Երևանի Գլխավոր պողոտայի այգում՝ ծանոթացել...
Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է․Աննա Հակոբյանի պատասխանը մամուլի հրապարակմանը
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի և Աննա Հակոբյանի միջև բարեկամական կապի վերաբերյալ մամուլում եղած հրապարակման առթիվ...
Կասկածողները սրիկա են.Փաստաբանը դադարեցրել է Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ դադարեցնում է Գրիգորյանի պ...